Դ. Բաբայան. Կամ ադրբեջանցի պաշտոնյան չի տիրապետում ինֆորմացիային կամ դիտմամբ խեղաթյուրում է այն
Քաղաքական
13:43 18/06/2012

Դ. Բաբայան. Կամ ադրբեջանցի պաշտոնյան չի տիրապետում ինֆորմացիային կամ դիտմամբ խեղաթյուրում է այն

«2005 և 2010 թվականների ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը երկու անգամ, Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հետ փոխհամաձայնեցված ձևով այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Փաստահավաք առաքելության կազմում նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ են եղել: Հետևաբար, կամ ադրբեջանցի պաշտոնյան չի տիրապետում ինֆորմացիային կամ դիտմամբ խեղաթյուրում է այն»,- մեկնաբանելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի այն հայտարարությունը, թե՝ Հայաստանը չի թույլատրել ՄԱԿ-ին՝ Ղարաբաղում մոնիտորինգ անցկացնել», Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, անհասկանալի է, թե ինչ նկատի ունի ադրբեջանցի պաշտոնյան ՄԱԿ-ի մոնիտորինգ ասելով և երբ է նման հարց եղել օրակարգում:

Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ապակայունացնել իրավիճակը և դա անում է ցանկացած ճանապարհով, այս դեպքում՝ ապատեղեկատվություն տարածելով:

Placeholder
Դ. Բաբայան. Կամ ադրբեջանցի պաշտոնյան չի տիրապետում ինֆորմացիային կամ դիտմամբ խեղաթյուրում է այն