ՀՀ նախագահի մասնակցությամբ կայացավ կառավարության արտահերթ նիստը
Քաղաքական
12:25 18/06/2012

ՀՀ նախագահի մասնակցությամբ կայացավ կառավարության արտահերթ նիստը

ՀՀ նախագահի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին Կառավարության ծրագրի քննարկման և Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ հարցերը:

Արտահերթ նիստի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջի, վարչապետի ներկայացմամբ ստորագրել է ՀՀ կառավարության ձևավորման համար անհրաժեշտ բոլոր հրամանագրերը:

Սերժ Սարգսյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին կառավարության անդամ դառնալու կապակցությամբ` նշելով, որ կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազամակերպչական աշխատանքի հմտություններ:

Վարչապետ Տ.Սարգսյանն էլ կառավարության նորանշանակ անդամների և իր անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին բարձր վստահության համար և հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի արդարացնեն թե ՀՀ նախագահի վստահությունը, թե ժողովրդի սպասելիքները:

Placeholder