3 թուրք պատգամավոր` Հունաստանի նորընտիր խորհրդարանում
Քաղաքական
12:18 18/06/2012

3 թուրք պատգամավոր` Հունաստանի նորընտիր խորհրդարանում

Հունաստանում հունիսի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ազգությամբ թուրք երեք պատգամավոր հայտնվել են հունական օրենսդիր իշխանության կազմում: Նրանցից երկուսը ներկայացնում են «Syriza» դաշինքը, մեկը` սոցիալիստական «PASOK» կուսակցությունը: Այս մասին իրազեկում է «CNNTurk» լրատվական ծառայությունը, համաձայն որի, նորընտիր թուրք պատգամավորներն առաջադրված են եղել Արևմտյան Թրակիայից:

Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը բաղկացած է 300 պատգամավորական տեղերից: Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն: Հունաստանի ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով` հաղթանակ է տարել «Նոր ժողովրդավարություն» կենտրոնամետ կուսակցությունը: Իսկ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ոչ մի կուսակցության չէր հաջողվել անհրաժեշտ քանակի քվեներ ստանալ և կազմել կառավարություն:

Placeholder
3 թուրք պատգամավոր` Հունաստանի նորընտիր խորհրդարանում