«Յուվենթուսն» ուզում է գնել Տորրեսի տրանսֆերը
Աշխարհում
14:22 18/06/2012

«Յուվենթուսն» ուզում է գնել Տորրեսի տրանսֆերը

Ինչպես հաղորդում է goal.com-ը, իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը, ով սկսել է գոլեր խփել «Եվրո-2012»-ում, հայտնվել է Թուրինի «Յուվենթուսի» տրանսֆերային առաջնահերթությունների շարքում: Իտալական ակումբի ղեկավարությունն այդ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 30 մլն եվրո:

Հարկ է նշել, որ ժամանակին «Չելսին» «Լիվերպուլին» 58 մլն եվրո է վճարել Տորրեսի տրանսֆերի համար: Բայց ֆուտբոլիստի արդյունավետությունը «Չելսիում» այնքան էլ բարձր չէ, ուստի Ռոման Աբրամովիչը կարող է, չնայած ֆինանսական լուրջ կորուստներին, ընդունել «Յուվենթուսի» առաջարկը:

Placeholder
«Յուվենթուսն» ուզում է գնել Տորրեսի տրանսֆերը