Լևոն Արոնյանը` Տալի հուշամրցաշարում
Սպորտ
12:26 18/06/2012

Լևոն Արոնյանը` Տալի հուշամրցաշարում

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ: Այժմ նա իր ակտիվում 3,5 միավոր ունի և վերջին տուրից առաջ 8-9-րդ տեղերն է բաժանում Նակամուրայի հետ:

Իսկ մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Կարուանան: Կառլսենն ու Ռաջաբովը 4,5-ական միավորով զբաղեցնում են 2-3-րդ տեղերը: Մաքշեյնը, Կրամնիկը, Մորոզևիչն ու Գրիշչուկը 4 միավորով կիսում են 4-7-րդ տեղերը: Իսկ Տոմաշևսկին 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը կխաղա առաջատարի` Կարուանայի հետ:
 

 

Placeholder
Լևոն Արոնյանը` Տալի հուշամրցաշարում