Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական և միասնական քննության արդյունքներն արդեն ամփոփվել են: Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, այս տարի «Մաթեմատիկա» առարկայի քննության միջին միավորը 11,6 է: Նշենք, որ 2009-ին միջին միավորը 10.8 էր, 2010-ին՝ 10.03, 2011-ին՝ 6.02:
«Մաթեմատիա» առարկայի քննությունից 17.5-20 միավոր ստացել է դիմորդներից 748-ը (8.7%), 13.5-17.25 միավոր` 2177-ը (25.3%), 7.5-13.25 միավոր` 4338-ը (50.5%), դրական՝ 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 15.5%-ը կամ 1136-ը։ Առավելագույն 20 միավոր ստացել է շուրջ 77 դիմորդ։
Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա, ըստ Գ.Մանուկյանի, դրանց թիվն այս տարի բավականին քիչ է եղել: Մասնավորապես, դիմորդները խնդրել են օպերատորին միասին վերահաշվարկ անել՝ ներկայացնելով իրենց ձևաթղթերը, սակայն վերահաշվակից հետո պարզել են, որ ճիշտ են հաշվարկված միավորները:
Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցել է 8598 դիմորդ: