Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարիո Բալոտելլիի ֆիզիկական վիճակը շարունակում է կասկածներ առաջացնել Իտալիա-Իռլանդիա հանդիպումից առաջ: Կապված դրա հետ` «Սկուադրա աձուրայի» մարզիչ Չեզարե Պրանդելլին դեռ որոշում չի կայացրել, թե արդյոք երիտասարդ հարձակվողը կմասնակցի՞ այն խաղին, որում շատ գոլերը խփելը պարզապես անհրաժեշտություն է իտալական ընտրանու համար:
«Տեսնենք, թե ինչպես նա կդրսևորի իրեն մարզման ժամանակ: Այսօր մի քիչ ավելի լավ է նայվում, քան երեկ: Եթե պարապմունքի ժամանակ ամեն ինչ նորմալ լինի, անպայման կխաղա»,- ասել է Պրանդելլին նախախաղային մամուլի ասուլիսում: