Երիտասարդ կինը մի քանի ամիս շարունակ հրկիզել է Աչաջուր գյուղի բնակիչների այգիները
Իրավունք
12:10 18/06/2012

Երիտասարդ կինը մի քանի ամիս շարունակ հրկիզել է Աչաջուր գյուղի բնակիչների այգիները

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել` ով է մի քանի ամիս շարունակ հրկիզել Աչաջուր գյուղի բնակիչների խաղողի այգիները: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ հունվարի 15-ին ժամը 16:15-ի սահմաններում անհայտ անձի կողմից հրկիզվել էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի հինգ բնակիչների խաղողի այգիները:

Փետրվարի 28-ին նույնպես ահազանգ է ստացվել, որ անհայտ անձի կողմից հրկիզվել էին ևս հինգ բնակիչների խաղողի այգիները: Ոստիկանության Իջևանի տարածքային բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գյուղացիների խաղողի այգիների համատարած հրկիզումը կատարեել է Սևքար գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Նունե Ք.-ն, որը մեր տեղեկություններով, տառապում է շիզոֆրենիայով: Նունե Ք.-ն տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության Սևան քաղաքի հոգեբուժարան:

Placeholder
Երիտասարդ կինը մի քանի ամիս շարունակ հրկիզել է Աչաջուր գյուղի բնակիչների այգիները