ՔԱԳՎ պետը Արցախում է. Քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը
Տնտեսություն
10:36 19/06/2012

ՔԱԳՎ պետը Արցախում է. Քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաև մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Placeholder
ՔԱԳՎ պետը Արցախում է. Քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը