Կասսանո. «Մենք ոչ մեկից չենք վախենում»
Աշխարհում
16:28 19/06/2012

Կասսանո. «Մենք ոչ մեկից չենք վախենում»

Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է: Թիմի ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոն հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած հավաքականի հետ դիմակայությանը:
«Մենք ոչ մեկից չենք վախենում: Խմբից դուրս գալը` մեր գլխավոր նպատակն էր, և մեզ դա հաջողվեց: Հիմա մենք պատրաստ ենք ցանկացած թիմի հետ մրցավեճին:

Անկեղծ ասած, Իռլանդիայի հավաքականի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ չէի կարողանում համբերել, թե զուգահեռ ընթացող Իսպանիա-Խորվաթիա խաղում երբ կհնչի մրցավարի սուլիչը: Եվ երբ հանդիպումն ի վերջո ավարտվեց, ես չկարողացա թաքցնել իմ ուրախությունը»,- նշել է Կասսանոն:

Placeholder
Կասսանո. «Մենք ոչ մեկից չենք վախենում»