Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրիական Գոինգ քաղաքում շարունակվում է Դոնեցկի «Շախտյորի» ուսումնամարզական հավաքը, որն անցնում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստները պարզապես ազատ ժամանակ չեն ունենում մտածելու համար, թե ինչով կարելի է զբաղվել:
Այսօր «Շախտյորին» է միացել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա սկզբում մեկնել է Զալցբուրգ, որից հետո Գոինգ: Հենրիխը նշել է, որ հանգիստը շատ լավ է անցկացրել, շփվել է հարազատների ու մտերիմների հետ և հիմա իրեն հիանալի է զգում: Մխիթարյանն ավելացրել է, որ մարզումները ևս սկսում է մեծ հաճույքով: