ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի Արտաշես Գեղամյանը
Օրվա մամուլ
09:50 19/06/2012

ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի Արտաշես Գեղամյանը

Ըստ «Հրապարակ»-ի` ԱԺ-ում վերջնականապես որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները: Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը` Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը` Արտաշես Մամիկոնիչը: Վերջինիս առնչությամբ թերթը գրում է, որ դա հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլև, առաջին հերթին, արտաքաղաքական տեսանկյունից. «Չմոռանանք` Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միևնույն ժամանակ, Եվրասիական միության հայաստանյան մեծ ջատագովներից է»:

Placeholder
ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի Արտաշես Գեղամյանը