SAMSUNG-ը և Orange-ը ներկայացնում են GALAXY S III-ը Հայաստանում
ՏՀՏ-ն Հայաստանում
12:36 19/06/2012

SAMSUNG-ը և Orange-ը ներկայացնում են GALAXY S III-ը Հայաստանում

Չորեքշաբթի օրը` հունիսի 20-ին, ժամը 11-ին, Մարիոթ հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում տեղի կունենա թվային մեդիայի և թվային հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Samsung Electronics Co. Ltd»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատար Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ կներկայացվի GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ GALAXY S III-ը: Այն սմարթֆոն է՝ ոգեշնչված բնությամբ և ստեղծված մարդկանց համար. նա ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

Ընկերության հաղորդմամբ, այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու բաժանորդների առօրյան: Samsung GALAXY S III-ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ տեսախցիկը և 1.9MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ նոր հնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և ամենահաջողված նկարի ընտրություն ֆունկցիա: Samsung GALAXY S III սմարթֆոնը կյանքն առավել դյուրին է դարձնում, քանի որ ղեկավարվում է Android™ 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն՝ կիրառման համար առավել հարմար և կատարելագործված համակարգով:

Ասուլիսին կհետևի Samsung Galaxy S III-ի ցուցադրություն, որի ժամանակ բոլոր ցանկացողները կկարողանան նաև ինքնուրույն ծանոթանալ այս նորագույն սմարթֆոնին:

Placeholder
SAMSUNG-ը և Orange-ը ներկայացնում են GALAXY S III-ը Հայաստանում