Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հարսնաքար»-ի հայտնի միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում դատաբժշկական փորձաքննություն առայժմ ոչ մեկ չի անցել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը ՝ նշելով, որ անգամ հայտնի չէ, թե երբ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Պատճառը՝ ըստ գլխավոր դատաբժշկի այն է, որ դեռևս ՊՆ քննչական մարմնից գործը չի փոխանցվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Նշենք , որ առայժմ հայտնի է միջադեպից տուժածի 3 անուն ՝ ընդ որում 3-ն էլ ՊՆ անձնակազմից: Իսկ կան տուժածներ միջադեպին մասնկաից մյուս կողմից Հարսնաքարի անձնակազմի կողմից, ինչպես Panorama.am-ին հայտնեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ «բուժհաստատություն դիմած անձ չկա»:
Հիշեցնենք, հունիսի 17-ին կեսգիշերին մոտ «Հարսնաքար» ռեստորանի տարածքում միջադեպի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևաքնով տուժել են Պաշտպանության նախարարության երեք զինվորականներ, որոնք այժմ գտնվում են Զինվորական հոսպիտալում: Նրանցից Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը` կայուն ծանր: Զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը ևս գնահատվում է ծանր: