Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է
Մշակույթ
16:46 20/06/2012

Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է

1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների և երgիչների` սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը: 2007թվականից ի վեր այն նշվում է նաև Հայաստանում: Միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ընկերության հաղորդմամբ, այս տարի Երաժշտության տոնը նվիրվելու է Փոփ երաժշտության 50-ամյակին: 2010 թվականից ի վեր արդեն ավանդաբար Orange-ի աջակցությամբ կազմակերպվող գլխավոր համերգը կկայանա Ազատության հրապարակում, ժամը 20.00-ից 23.00-ը և կհյուրընկալի Լավ էլի, Դոգմա, The Beautified Project, Imagine band խմբերին, ինչպես նաև «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակիցներ Իվետա Մուկուչյան, Սուսաննա Պետրոսյանին, Սոնա Ռուբենյանին, Րաֆֆի Օհանյանին և այլոց:
 

Placeholder
Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է