«Տոտենհեմը» պաշտոնական առաջարկ կներկայացնի Վիլլաշ-Բոաշին
Աշխարհում
14:16 20/06/2012

«Տոտենհեմը» պաշտոնական առաջարկ կներկայացնի Վիլլաշ-Բոաշին

Անգլիական «Տոտենհեմի» ղեկավարությունը բանակցություններ է վարել Անդրե Վիլլաշ-Բոաշի հետ` նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու նպատակով: Մոտ ժամանակներս «Պորտուի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզչին պաշտոնական առաջարկ կներկայացվի:

«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին հասկացրել է, որ 34-ամյա մասնագետին համարում է գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածու: Հիշեցնենք, որ Հարրի Ռեդնապն արդեն լքել է թիմը:

Անգլիական մամուլի տեղեկություններով` Լևին հավատում է, որ Վիլլաշ-Բոաշը թիմին կառաջնորդի դեպի մեծ հաղթանակներ, ուստի նրա առջև խնդիր է դրել մոտ ապագայում պայքարել չեմպիոնի կոչման համար: Թիմի ձևավորման համար պորտուգալացի մասնագետն ակումբի ղեկավարությունից բավարար միջոցներ կստանա:

Placeholder
«Տոտենհեմը» պաշտոնական առաջարկ կներկայացնի Վիլլաշ-Բոաշին