«Եվրասիանեթ». Իրանը բացահայտել է նավթահանք,  որի «վրա ա՞չք ունի» Ադրբեջանը
Քաղաքական
17:18 21/06/2012

«Եվրասիանեթ». Իրանը բացահայտել է նավթահանք, որի «վրա ա՞չք ունի» Ադրբեջանը

Իրանը վերջերս հայտարարել է Կասպից ծովում խոշոր՝ 10 մլրդ բարել նավթահանքի հայտնաբերման մասին, ինչը կազմում է Իրանում առկա նավթի պաշարների 7 տոկոսը: Սակայն տարածաշրջանային վերլուծաբան Ալեքս Ջեքսոնի կարծիքով, իրավիճակը կարող է բարդանալ, քանի, որ նավթը գտնվում է այն ջրերում, որի «վրա աչք ունի» Ադրբեջանը: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:

Վերլուծաբանը նշել է, որ Իրանի տվյալներով 10 մլրդ բարել նավթից բացի, հանքավայրն իր մեջ ներառում է նաև լրացուցիչ 50 տրիլիոն խորանարդ մետր գազ:

«Եթե հայտարարությունը իրականությանը համապատասխանում է, ապա այն Ադրբեջանի հետ սահմանային հարցում քաղաքական ճգնաժամի կհանգեցնի: Թերևս ծովում առկա լարվածությունը կհանգեցնի երկու երկրների փոխհարաբերությունների հարցում մի շարք խնդիրների: Հայտարարությունը կհագեցնի նրան, որ Ռուսաստանի գլխավորությամբ կսկսվեն ջանքերի ակտիվացում՝ Իրանին ստիպելով ընդունել Կասպից ծովի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում»,- նշել է վերջինս:

Նշենք, որ Իրանն այս տարվա մայիսին հայտարարել էր, որ խոշոր նավթահանք է հայտնաբերել Կասպից ծովի իր մասում: Նախնական գնահատականներով՝ նավթահանքի պաշարները կազմում են 8-10 միլիարդ բարել:

Placeholder
«Եվրասիանեթ». Իրանը բացահայտել է նավթահանք, որի «վրա ա՞չք ունի» Ադրբեջանը