Անգլիայի հավաքականը մշակում է 11 մետրանոց հարվածները
Սպորտ
16:09 21/06/2012

Անգլիայի հավաքականը մշակում է 11 մետրանոց հարվածները

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոստովանել է, որ իրենք հատուկ մշակում են 11 մետրանոց հարվածները:
«Նախկինում մենք աշխատում էինք 11 մետրանոցների վրա մարզումից հետո, սակայն հիմա դրանց պետք է ավելի լրջորեն մոտենանք: Հնարավոր է, որ այս մարզումները կարևոր դեր խաղան և օգնեն հաղթել կարևոր խաղերից մեկում»:

Ամեն դեպքում` կա այսպիսի մի փաստ ևս: Ինչքան հնարավոր է, կարող ես մշակել 11 մետրանոց հարվածները, սակայն դա կարող է անօգուտ լինել, եթե ֆուտբոլիստը վստահ չէ սեփական ուժերին: Նրա կենտրոնացածությունն ու մնացած բոլոր մտքերը հեռու վանելը կարող են միայն հաջողություն բերել»,- ասել է Հոջսոնը:

Placeholder
Անգլիայի հավաքականը մշակում է 11 մետրանոց հարվածները