Ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր պահանջում են` ապահովել ԱԺ նիստերի հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումը
Քաղաքական
15:35 21/06/2012

Ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր պահանջում են` ապահովել ԱԺ նիստերի հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումը

Facebook սոցիալական ցանցում մի խումբ օգտատերեր պահանջում են ապահովել Ազգային ժողովի նիստերի` հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումը: Սոցցանցում համապատասխան պահանջով խումբ է ստեղծվել: Խմբի նկարագրությունում ասված է.
 
«Ակնհայտ հասարակական պահանջ կա ԱԺ նիստերը հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակելու: Ակնհայտ է նաև, որ ԱԺ կայքով հեռարձակումը անորակ է ու չի բավարարում քաղաքացիներին: Ինչքա՞ն կարելի է նստել համակարգչի առաջ ու սպասել, թե էլեկտրոնային լրատվամիջոցները երբ են տեքստային լուրեր տեղադրելու:

Հիշեցում. հանրային հեռուստատեսությունը գործում է մեր` հարկատուներիս հաշվին»:
 

Placeholder
Ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր պահանջում են` ապահովել ԱԺ նիստերի հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումը