Ռ. Գրիգորյանը ԲՀԿ-ականների՝ կառավարության գործունեությանն ուղղված քննադատությունն անհասկանալի է համարում
Քաղաքական
15:39 21/06/2012

Ռ. Գրիգորյանը ԲՀԿ-ականների՝ կառավարության գործունեությանն ուղղված քննադատությունն անհասկանալի է համարում

«Ֆինանսա-տնտեսական ճգնաժամն իսկապես մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն Հայաստանի, այնպես էլ բոլոր երկրների տնտեսությունների վրա»,- Panorama.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե «կառավարությունը ոչ միայն չի կատարել իր խոստումներն, այլ նաև ձախողել է ծրագրերը, իսկ ճգնաժամը մի փրկօղակ է, որի վրա բարդում են բոլոր խնդիրները»` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:

Նրա խոսքերով, իշխանությունները տարբեր ուղղություններով մեծ ջանքեր են իրականացրել՝ վերացնելու այդ ճգնաժամի հետևանքները:

«Երբ ԲՀԿ-ականները քննադատում էին կառավարության վերջին 5 տարիների գործունեությունը, մշտապես մոռանում են, որ իրենք ևս այդ կառավարության անդամ են եղել: Դա է պատճառը, որ կառավարության գործունեությանն ուղված նրանց քննադատություններն անհասկանալի եմ համարում»,- ընդգծեց նա:

Placeholder
Ռ. Գրիգորյանը ԲՀԿ-ականների՝ կառավարության գործունեությանն ուղղված քննադատությունն անհասկանալի է համարում