«Բավարիան» չի հետաքրքրում Գվարդիոլային
Աշխարհում
14:20 22/06/2012

«Բավարիան» չի հետաքրքրում Գվարդիոլային

«Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտը հերքել է այն տեղեկատվությունը, որ մասնագետը մոտ ժամանակներս կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»:

«Դրանք սոսկ լուրեր են,- գործակալի խոսքերը մեջբերել է «London Evening Standard»-ը:- Պեպն առայժմ չգիտի, թե ինչով է ցանկանում զբաղվել 2013 թ. գարնանը: Նրա հետ արդեն խոսել են մի շարք ակումբների ներկայացուցիչներ, սակայն Գվարդիոլան մերժել է բոլոր առաջարկները: Հնարավոր է` փետրվարին կամ մարտին իրավիճակը փոխվի»:

Placeholder
«Բավարիան» չի հետաքրքրում Գվարդիոլային