Կասիլյաս. «Մեզ համար հաստատ հեշտ չի լինի»
Աշխարհում
14:08 22/06/2012

Կասիլյաս. «Մեզ համար հաստատ հեշտ չի լինի»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի ընտրանու հետ խաղից առաջ խոսել է մրցակցի ուժի մասին` նշելով, որ ուրախ է խաղալ իր թիմակից Քարիմ Բենզեմայի դեմ:

«Ֆրանսիացիները շատ ուժեղ են,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Նրանց օգտին մի քանի գործոններ են խոսում: Այդ թիմում հավաքվել է տաղանդավոր երիտասարդների մի սերունդ, որը խաղում է հրաշալի մարզչի ղեկավարությամբ: Հատուկ ուշադրության արժանի չէ այն փաստը, որ Ֆրանսիայի ազգային թիմը զիջեց Շվեդիայի հավաքականին: Այդ խաղում ֆրանսիացիները չցուցադրեցին իրենց իսկական մակարդակը, և մեզ համար հաստատ հեշտ չի լինի: Ինչ վերաբերվում է Բենզեմային, ես ուրախ եմ, որ ֆուտբոլը հանդիպեցրեց մեզ: Քարիմը բարձրակարգ հարձակվող է, բայց ես հույս ունեմ, որ շաբաթ օրը բախտը նրան չի ժպտա»:

Placeholder
Կասիլյաս. «Մեզ համար հաստատ հեշտ չի լինի»