«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորականների է հավաքագրում
Օրվա մամուլ
09:16 22/06/2012

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորականների է հավաքագրում

«Ժողովուրդը» գրում է, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գլխավորությամբ շարունակում է հունիսի 11-ի հայտարարությամբ սկսված կամավորականների հավաքագրումը: Այվազյանը թերթին տեղեկացրել է, որ իրենք երիտասարդներին 3 ամսով վկայական են տալիս, որոնք փորձաշրջանն անցնելուց հետո պատրաստ կլինեն գնալ առաջին գիծ: Թերթը հիշեցնում է, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը Սեյրան Օհանյանին բաց նամակ էր գրել` խնդրելով ՀՀ սահմանային գոտիներում հատկացնել տեղաբաշխման համապատասխան տարածքներ և այդ տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների հետ ներդաշնակ համագործակցության համար տալ անհրաժեշտ հրահանգներ:

Placeholder
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորականների է հավաքագրում