Դավիթ Հարությունյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Սպորտ
18:22 22/06/2012

Դավիթ Հարությունյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Առաջատարից կես միավոր պակաս ունի գրոսմայստեր Կոնստանտինե Շանավան (Վրաստան): Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանը (Հայաստան) վաստակել են 4,5-ական միավոր:

Placeholder
Դավիթ Հարությունյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը