Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին
Քաղաքական
12:10 22/06/2012

Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնում Էդուարդ Ղազարյանին նշանակելու հարցը: Նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք ու հաջողություններ:

Հիշեցնենք, որ Է.Ղազարյանին մարզպետ նշանակելու հարցը քննարկվել էր հունիսի 21-ին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում:
Նշենք, որ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիոն կառավարությունից դուրս գալու որոշման արդյունքում: Պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԲՀԿ-ի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը:

Placeholder
Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին