«Ռեալը» Մոդրիչի համար 30 մլն է առաջարկել
Աշխարհում
14:10 22/06/2012

«Ռեալը» Մոդրիչի համար 30 մլն է առաջարկել

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառվա ընթացքում ձեռք բերել լոնդոնյան «Տոտենհեմի» և Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է «The Daily Mail»-ը:

Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը 26-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ ստեռլինգ: «Տոտենհեմի» հետ Մոդրիչի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թ.: Նշենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Placeholder
«Ռեալը» Մոդրիչի համար 30 մլն է առաջարկել