Ուրիխանյան. Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ին դիմում չի ներկայացրել
Քաղաքական
17:23 22/06/2012

Ուրիխանյան. Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ին դիմում չի ներկայացրել

«Ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը»,- այսպես արձագանքեց Panorama.am-ի հարցադրմանը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` այդպիսով հերքելով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կուսակցությանը անդամագրվելու դիմում է ներկայացրել:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ռ.Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը տվյալ լուրը ոչ հերքել, ոչ հաստատել է:
 

Placeholder
Ուրիխանյան. Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ին դիմում չի ներկայացրել