Տիգրան Սարգսյան. «ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը պետք է կյանքի կոչել հենց այսօրվանից»
Տնտեսություն
11:50 22/06/2012

Տիգրան Սարգսյան. «ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը պետք է կյանքի կոչել հենց այսօրվանից»

ՀՀ Ազգային ժողովի կողմից կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ընդունումը պարտավորեցնող է: Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ գործադիրը պարտավոր է ամեն ինչ անել` այն իրականություն դարձնելու համար:

«Ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ազգային Ժողովի մեր գործընկերներին` երկու օրվա ընթացքում մեր ծրագիրը քննարկելու համար: Խիստ շահագրգիռ քննարկումներ տեղի ունեցան»,- ասաց վարչապետը:
Նա դիմելով կառավարության անդամներին` նշեց, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել հենց այսօրվանից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը ՀՀ Ազգային ժողովում հավանության է արժանացել հունիսի 21-ին:

Placeholder
Տիգրան Սարգսյան. «ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը պետք է կյանքի կոչել հենց այսօրվանից»