Ի հեճուկս դժգոհող պատգամավորների` լրագրողների հավատարմագրման կարգը չի փոխվի
Քաղաքական
13:55 23/06/2012

Ի հեճուկս դժգոհող պատգամավորների` լրագրողների հավատարմագրման կարգը չի փոխվի

«Որևէ փոփոխություն հավատարմագրման կարգում չի նախատեսվում: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հերքելով մամուլի հրապարակումը Panorama.am-ին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: Սա ի պատասխան այն հրապարակման, թե նորելուկ պատգամավորները բողոքել են ԱԺ նախագահին, որ խորհրդարանում լրագրողների առատությունից շնչել չի լինում և, իբր, «ԱԺ ղեկավարությունը ևս կիսում է այդ անհանգստությունը ու սեպտեմբերին հավատարմագրելիս հաշվի են առնվելու բոլոր անհրաժեշտ պայմանները»:

Նախորդիվ`  ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը կխստացվի

 

Placeholder
Ի հեճուկս դժգոհող պատգամավորների` լրագրողների հավատարմագրման կարգը չի փոխվի