Դավիթ Հարությունյանը պահպանում է առաջատարի դիրքը
Սպորտ
12:30 23/06/2012

Դավիթ Հարությունյանը պահպանում է առաջատարի դիրքը

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Առաջատարից կես միավոր պակաս ունի գրոսմայստեր Կոնստանտինե Շանավան (Վրաստան): Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Բաբուջյանը, Լիլիթ Մկրտչյանը և միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան) վաստակել են 5-ական միավոր:

Placeholder
Դավիթ Հարությունյանը պահպանում է առաջատարի դիրքը