Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությանը
Տնտեսություն
13:52 23/06/2012

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները ևտնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:


 

Placeholder
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությանը