Այսօր երեկոյան տիկնոջ հետ Երևանում կլինի Հայնց Ֆիշերը
Քաղաքական
11:26 25/06/2012

Այսօր երեկոյան տիկնոջ հետ Երևանում կլինի Հայնց Ֆիշերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այս մասին հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին:
 

Placeholder
Այսօր երեկոյան տիկնոջ հետ Երևանում կլինի Հայնց Ֆիշերը