Պորտուգալիայի հավաքականը Ֆաբրեգասին հիշեցնում է «Ռեալը»
Աշխարհում
15:27 25/06/2012

Պորտուգալիայի հավաքականը Ֆաբրեգասին հիշեցնում է «Ռեալը»

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Պորտուգալիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ Պաուլու Բենտուի սաներին համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին գրում է «Marca»-ն:

«Պորտուգալիայի հավաքականը մրցաշարի ամենաուժեղ մասնակիցներից մեկն է, ուստի զարմանալի ոչինչ չկա, որ նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ: Պորտուգալացիները շատ լավ պաշտպանվում են ու նույնքան լավ հակագրոհում: Նրանց թիմն ինձ հիշեցնում է Մադրիդի «Ռեալը»: Մեր դիմակայությունը կարելի է համեմատել «Ռեալ»-«Բարսելոն» մրցավեճի հետ, եթե այն դիտենք խաղաոճի տեսանկյունից: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ կարևորն այստեղ անձնական ամբիցիաները չեն, այլ երկրի պատիվը»,- ասել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին:

Placeholder
Պորտուգալիայի հավաքականը Ֆաբրեգասին հիշեցնում է «Ռեալը»