Պիրլո. «Մենք արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն»
Աշխարհում
14:54 25/06/2012

Պիրլո. «Մենք արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն»

Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում անգլիացիների դեմ տոնած հաղթանակը:

«Խաղի ընթացքում մենք շատ պահեր ստեղծեցինք, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում իրացնել դրանք: Երբեմն չի հաջողվում գոլ խփել այն դեպքում, երբ մենք պարտավոր ենք դա անել: Ինչ վերաբերում է իմ խփած 11 մետրանոցին, ապա ես նկատեցի, որ դարպասապահը ցատկել է հակառակ ուղղությամբ:

Մենք արժանի էինք այս հաղթանակին, թեև պետք է հաջողության հասնեինք հիմնական ժամանակում: Գոլի հեղինակ դառնալ մեզ չէր հաջողվում, և դա անգլիացիների դարպասապահի փայլուն խաղի արդյունքն էր:

Գերմանիայի հավաքականի հետ մեզ ծանր խաղ է սպասվում է: Գերմանացիներն այս մրցաշարում շատ ուժեղ են: Սա կիսաեզրափակիչ է, և թող հաղթի ուժեղագույնը»:

Placeholder
Պիրլո. «Մենք արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն»