«Կորած» Ռոդենին գտել են
Մշակույթ
09:24 25/06/2012

«Կորած» Ռոդենին գտել են

Ֆրանսիացի ոստիկանները հայտնաբերել են Օգյուստ Ռոդենի բրոնզե կիսանդրին, որը գողացվել էր 13 տարի առաջ: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Բրոնզե քանդակը, որի հեղինակը Ռոդենի սիրուհի Կամիլ Կլոդելն է, գտել են անտիկվարիատ վաճառողի մեքենայում: 1999 թվականին կիսանդրին գողացվել էր Գերե քաղաքի թանգարանից: Քանդակի արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո:

Placeholder
«Կորած» Ռոդենին գտել են