Նասրին կարող է որակազրկվել 2 տարով
Աշխարհում
15:16 26/06/2012

Նասրին կարող է որակազրկվել 2 տարով

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասրիին կարող են 2 տարով զրկել ազգային թիմում ելույթների իրավունքից, քանի որ նա Իսպանիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի խաղից (0:2) հետո վիրավորել է մի լրագրողի:

Հիշեցնենք, որ, պատասխանելով ֆրանսիական TF1 հեռուստաընկերության լրագրողներից մեկի հարցին, 25-ամյա Նասրին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:

Կարգապահական տարբեր խախտումների համար սանկցիաներ կարող են կիրառվել նաև Ֆրանսիայի հավաքականի մի շարք այլ ֆուտբոլիստների` Ժերեմի Մենեզի, Հաթեմ Բեն Արֆայի և Յան Մվիլլայի նկատմամբ: Բանն այն է, որ նրանք շվեդների հետ խաղից (0:2) հետո մասնակցել են հանդերձարանում սկսված վիճաբանությանը:

Placeholder
Նասրին կարող է որակազրկվել 2 տարով