Վարվիք քաղաքում մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր
Հասարակություն
10:56 26/06/2012

Վարվիք քաղաքում մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

ԱՄՆ Ռոդ Այլանդի՝ Վարվիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:

«Շուշին ազատագրվել է Հայաստանի քաջ զինվորների և գերազանց ռազմավարության շնորհիվ»,- նշված է Վարվիքի քաղաքապետ Սքոթ Ավեդիսյանի հայտարարության մեջ:

«Արցախի ու Հայաստանի կողմից իրականցվող վերամիավորման ջանքերը հանդիպեցին Ադրբեջանի դիմակայությանը. սպանություններ, կոտորածներ և կտտանքներ: Շուշիի ազատագրումը դարձել է կյանքի ու մահվան հարց: Շուշիի ազատագրումը Ադրբեջանի և Արցախի միջև տեղի ունեցող պատերազմում շրջադարձային պահ էր»,- նշված է հռչակագրում:

Placeholder
Վարվիք քաղաքում մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր