Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` ԱԱԾ-ում ակտիվորեն քննարկում են «Սիվիլիթաս»-ում փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործում որևէ կերպ ներգրավել նաև ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանին: Թերթի տեղեկություններով` կարծիք է հնչել Հանթսմանին հարցաքննելու մասին, որը, սակայն, անիրատեսական է համարվել: Ու քանի որ հնարավոր չէ իրագործել Հանթսմանին անձամբ հարցաքննելու տարբերակը, չի բացառվում, որ այս գործի շրջանակներում նրան հարցումներ ուղարկվեն ԱՄՆ: Թերթը հիշեցնում է, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված այդ քրեական գործի մասին ԱԱԾ տարածած հայտարարության մեջ շրջանառվում էր նաև Հանթսմանի անունը «Սիվիլիթաս»-ում գումարներ լվանալու համատեքստում: