Մարադոնա. «Ռոնալդուն արժանի է, որպեսզի նրա հուշարձանը կանգնեցնեն Լիսաբոնում»
Աշխարհում
16:20 27/06/2012

Մարադոնա. «Ռոնալդուն արժանի է, որպեսզի նրա հուշարձանը կանգնեցնեն Լիսաբոնում»

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան խոսել է «Եվրո-2012»-ում Պորտուգալիայի ընտրանու հաջողությունների մեջ Քրիշտիանու Ռոնալդուի ներդրման մասին:

«Ռոնալդուն արժանի է, որպեսզի նրա հուշարձանը կանգնեցնեն Լիսաբոնում: Շատ տարիների ընթացքում նա հավաքականում խնդիրներ է ունեցել, և նրան չի հաջողվել ցուցադրել իր հնարավորությունների առավելագույնը: Բայց Պաուլու Բենտուն օգնեց Ռոնալդուին: Այժմ նրա կողքին են Պեպեն, Մեյրելեշը, Նանին, և Քրիշտիանուն հարձակման գծում ավելի մեծ ազատություն ունի: Այսօր նա, անկասկած, Մեսսիի հետ միասին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է «Times of India»-ն:

Placeholder
Մարադոնա. «Ռոնալդուն արժանի է, որպեսզի նրա հուշարձանը կանգնեցնեն Լիսաբոնում»