Մորիենտեսը վերադարձել է «Ռեալ»
Աշխարհում
16:19 27/06/2012

Մորիենտեսը վերադարձել է «Ռեալ»

«Ռեալի» նախկին հարձակվող Ֆեռնանդո Մորիենտեսը վերադարձել է «Արքայական ակումբ», բայց արդեն` մարզչի կարգավիճակով: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

36-ամյա իսպանացին մարզելու է «Ռեալի» երիտասարդական կազմը:

Հիշեցնենք, որ Մորիենտեսն «Արքայական ակումբում» հանդես է եկել 1997-2005 թթ.` դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթի տիրակալ, ինչպես նաև Իսպանիայի կրկնակի չեմպիոն:

Placeholder
Մորիենտեսը վերադարձել է «Ռեալ»