Հ. Թումանյանի թբիլիսյան տունը աշնանը վերածվելու է մշակույթի տան
Օրվա թեմա
13:04 27/06/2012

Հ. Թումանյանի թբիլիսյան տունը աշնանը վերածվելու է մշակույթի տան

Թբիլիսում գտնվող հայտնի գրող Հովհաննես Թումանյանի տան բանալիները այսուհետ «պատկանում» է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին. Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ասուլիսում այն հանձնեց հասեատիրոջը` Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Լ. Անանյանի խոսքով, Գրողների համահայկական հիմնադրամը, որը գնել էր Թումանյանի տունը, նվիրաբերում է այն Վիրահայոց թեմին:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտարարեց, որ Թումանյանի տունը վերածվելու է մշակույթի տան, որի բացումը կայանալու է այս տարվա աշնանը ու կրելու է Հովհաննես Թումանյանի անունը: «Տան մյուս մասը պատկանում է Թումանյանի ծոռնուհուն: Հիմա մենք բանակցում ենք այդ մասը ևս ձեռք բերելու և նորոգելու համար, որ այն դառնա ամբողջական: Սա մեզ համար և’ պատիվ է, և’ պատասխանատվություն»,-ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նախորդող նորություններ` Կրկին Վարդան Ղուկասյանը. Թումանյանի թբիլիսյան տան վերանորոգման համար անհրաժեշտ 5000 դոլարը նա է տրամադրելու
Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանն այսուհետ հայերին է պատկանում

Placeholder
Հ. Թումանյանի թբիլիսյան տունը աշնանը վերածվելու է մշակույթի տան