Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունն այսօր Գայանե Գասպարյանին կհաստատի ռեկտորի պաշտոնում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կհաստատվի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում անցկացված մրցույթում Գայանե Գասպարյանի ընտրության արդյունքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարին կհանձնարարվի օրենսդրությամբ սահմանված կարգով Գ.Գասպարյանի հետ կնքել աշխատանքային 5 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը աշխատանքային պարտականությունները խախտելու պատճառով հեռացվել էր իր պաշտոնից՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով: