Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակը» գրել է. «ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր, որ իրենք պառլամենտում չեն երդվել «գողերի առաջ, չընտրվածների առաջ, մենք երդվում ենք ժողովրդի առաջ», և Ազատության հրապարակում կարդացել էր պատգամավորի երդման տեքստը, ու երդվել էին: Սակայն դա ընդամենը թատերական ժեստ է եղել, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչները խորհրդարանում Հովիկ Աբրահամյանի երդման տեքստը կարդալուց և «երդվում եմ» ասելուց հետո երդվել են դահլիճում, ինչը լրագրողական օթյակից շատ հստակ երևացել է: Ի դեպ, դա արձանագրված է նաև «parliament.am» կայքում` հունիսի 20-ի նիստի ուղիղ հեռարձակման հոլովակում»: