2.422.536 դրամի տուգանք` «Բրաբիոնին»
Օրվա մամուլ
09:51 28/06/2012

2.422.536 դրամի տուգանք` «Բրաբիոնին»

«Բրաբիոն Ֆլորա» սերվիսի նկատմամբ դատական գործ է սկսվել` համակարգչային պիրատական ծրագրերի օգտագործման համար: Սա Հայաստանում գրանցված առաջին դատական գործն է համակարգչային ոչ օրինական կամ պիրատական ծրագրերի օգտագործման համար: Հարցին անդրադարձել է «168 ժամը»:

«Բրաբիոն Ֆլորա» սերվիսը «Մայքրոսոֆթ» ընկերությանը պետք է վճարի 2.422.536 դրամի չափով փոխհատուցում: «Բրաբիոն Ֆլորա» սերվիսն ընդունում է, որ խախտել է «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքը, սակայն չի ընդունում նման չափով հատուցումը: Իսկ թե ինչպիսի հանգուցալուծում կունենա խնդիրը` կորոշի դատարանը: Դատական նիստը նշանակված է հուլիսի 10-ին: Ի դեպ, ՀՀ կառավարությունից միայն երեք նախարարություններ են լիցենզիոն ծրագրեր օգտագործում` Կրթության և գիտության, Էկոնոմիկայի և Արդարադատության նախարարությունները:

Placeholder
2.422.536 դրամի տուգանք` «Բրաբիոնին»