Իրանին հակառակ Սաուդյան Արաբիան փորձում է շրջանցել Օրմուզի նեղուցը
Քաղաքական
10:12 29/06/2012

Իրանին հակառակ Սաուդյան Արաբիան փորձում է շրջանցել Օրմուզի նեղուցը

Սաուդյան Արաբիան վերսկսել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի կողմից 80-ականներին նախաձեռնած` Օրմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Էլ-Ռիադը մտադիր է հասցնել Իրաքից եկող նավթամուղը մինչև Կարմիր ծով և դրանով զերծ պահել նավթակիրները «իրանական վտանգից»:

Օրական 1,65 միլիոն բարրել տարողունակությամբ իրաքա-սաուդյան նավթամուղը նախագծվել և կառուցում էր Իրաքի և Իրանի միջև 8-ամյա պատերազմի տարիներին, քանի որ Օրմուզի նեղուցով անցնող նավթակիր նավերը մշտապես իրանական կրակի տակ էին: Նավթամուղի աշխատանքները դադարեցվել էին 1990 թվականին, երբ Հուսեյնը ներխուժել էր Քուվեյթ:

2001 թվականին Էլ Ռիադը պարտքերի դիմաց բռնագրավեց նավթամուղը, և հետագայում օգտագործում էր այն երկրի արևելքում գտնվող էլեկտրակայանների սնուցման նպատակով:

Ըստ գործակալության, Սաուդյան Արաբիան արդեն վերականգնել է նավթամուղը, և վերջին 4-5 ամիսներին կատարում է դրա փորձարկումները: Էլ Ռիադը փորձում է ձեռքբերել այլընտրանքային ուղիներ, եթե Թեհրանն իրականացնի իր սպառնալիքները և փակի Օրմուզի նեղանցքը, որով անցնում է ծովային ճանապարհով նավթամթերքի համաշխարհային մատակարարման մեկ երրորդը:

Հատկանշական է, որ հունիսին գործածվեց Օրմուզի նեղուցը շրջանցող ևս մեկ նավթամուղ` Միացյալ Արաբական Էմիրություններում: Այն հնարավորություն է տալիս փոխանցել օրական մինչև 1,5 միլիոն բարրել: Այդպիսով` երկու նավթամուղները կապահովեն 3,1 միլիոն բարրել նավթի փոխանցում, այն դեպքում, որ նեղուցով տեղափոխվում է օրական մինչև 17 միլիոն բարրել:

Placeholder
Իրանին հակառակ Սաուդյան Արաբիան փորձում է շրջանցել Օրմուզի նեղուցը