Ռոնալդուի ուշացման պատճառը փքաբլիթն էր
Աշխարհում
17:41 29/06/2012

Ռոնալդուի ուշացման պատճառը փքաբլիթն էր

 Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ուշացել էր ինքնաթիռից, որը Դոնեցկից ուղևորվում էր Լիսաբոն: Պազվում է` Ռոնիի ուշացման պատճառը փքաբլիթն էր:

«Չվերթի կազմակերպիչներից մեկն ինձ հարցրեց` կցանկանայի՞, արդյոք, նստել ինքնաթիռի վերջնամասում` 5-րդ հատվածում: Համաձայնվեցի: Սովորաբար ես տեղ եմ զբաղեցնում առաջինից 3-րդ գոտիներում: Այնուամենայնիվ, համաձայնվեցի, որից հետո գնացի սրճարան, որպեսզի փքաբլիթ գնեմ, և ինքաթիռը մեկնեց առանց ինձ: Սա անարդար է»,- պատմել է Ռոնալդուն:

Հետաքրքիրն այն է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն նույնպես չէր նկատել Քրիշտիանուի բացակայությունը, և վերջինս ստիպված է եղել ևս մի քանի ժամ անցկացնել Դոնեցկում:

Placeholder
Ռոնալդուի ուշացման պատճառը փքաբլիթն էր