Վնասվածքը չի խանգարի Կասանոյին
Աշխարհում
15:01 30/06/2012

Վնասվածքը չի խանգարի Կասանոյին

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը վստահեցնում է, որ հարձակվող Անտոնիո Կասանոն կարող է մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին: Այս մասին հաղորդում է «Football Italia»-ն:

Գերմանացիների հետ կիսաեզրափակիչ խաղում Կասանոն խաղադաշտից հեռացավ սուր ցավերով, քանի որ ծնկին ուժեղ հարված էր ստացել: Սակայն բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ լուրջ խնդիրներ չկան: Թիմի բժիշկ Էնրիկո Կաստելաչչին վստահեցրել է, որ Չեզարե Պրանդելլիի համակարգի կարևորագույն այդ խաղացողը կմասնակցի իսպանացիների հետ հանդիպմանը:

Placeholder
Վնասվածքը չի խանգարի Կասանոյին