Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
Հասարակություն
10:10 02/07/2012

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Placeholder
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար