Սևակի սպանության գործով հերթական դատավարությունը` առանց արդյունքի
Իրավունք
14:10 02/07/2012

Սևակի սպանության գործով հերթական դատավարությունը` առանց արդյունքի

Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Տիգրանակերտ) նահանգի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանում կայացել է թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գործով դատավարության հերթական նիստը:

«Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի տեղեկացմամբ` դատարանում հարցաքննության է ենթարկվել Սևակի սպանության մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուն: Հարցերը վերաբերել են վերջինիս պայուսակից հայտնաբերված հրազենային փամփուշտներին: Այնուհետև դատարանը հայտնել է, որ Աղաօղլուի և Սևակի սպանության օրը հերթապահ եղած ենթասպա Էրսոզի դեմ հարուցված քրեական գործերը միացվել են իրար և այսւոհետև ընթանալու են որպես մեկ դատապրոցես: Իսկ դատը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիական զորամասում 2011-ի ապրիլի 24-ին Քվանչ Աղաօղլուն սպանել էր նույն զորամասի ժամկետային զինծառայող ստամբուլահայ Սևակ Շահինին: Պաշտոնական վարկածի համաձայն` սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար արձակված կրակոցից։ Մինչդեռ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են հայ լինելու համար:

Placeholder
Սևակի սպանության գործով հերթական դատավարությունը` առանց արդյունքի