Կադրային շարժեր ոստիկանությունում
Օրվա մամուլ
09:42 03/07/2012

Կադրային շարժեր ոստիկանությունում

«Հրապարակը» գրել է. «Մի քանի օր է` ոստիկանության համակարգում լուրեր են շրջանառվում, թե կադրային փոփոխություններ են սպասվում նաև ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում»: Ըստ թերթի աղբյուրի` Վովա Գասպարյանն առաջիկա օրերին վարչության պետ Սերոբ Հարությունյանին պատրաստվում է պաշտոնանկ անել և նշանակել 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ: Թերթը նշում է, որ Սերոբ Հարությունյանը նույն Գասպարյանի հրամանով մոտ երկու ամիս առաջ էլ նշանակվել այս պաշտոնին. նրա նշանակվելուց հետո լուրջ դժգոհություններ եղան, բազմաթիվ օպերներ ազատվեցին աշխատանքից: Հիմա փաստորեն, հերթը պետինն է:

Placeholder
Կադրային շարժեր ոստիկանությունում